Play Video
Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ. Դեյվիդ Հյում

2003թ. «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից տպագրվեց Դեյվիդ Հյումի աշխատությունը: Անգլերենից թարգմանությունը, առաջաբանը՝ «Դեյվիդ Հյում. կասկածի և համեստության սահմանագծին», ծանոթագրությունները` Վարդան Ազատյանի: Խմբագիր` Մ. Հարությունյան: Երևան: LXIX+239 էջ:

Գրքի հանձնարարականը

Հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում 18-րդ դարի շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան և տնտեսագետ, ռադիկալ էմպիրիզմի, սկեպտիցիզմի և նատուրալիզմի ներկայացուցիչ  Դեյվիդ Հյումի (1711-1776)  «Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» փիլիսոփայական աշխատությունը, որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին: Նրա ըմբռնմամբ՝ իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են: Նա զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը: Հյումի հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա:

Դիտեք նաև՝

Search