Play Video

Վերջին ժամանակներում էներգետիկ անվտանգությունը դարձել է ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Էներգետիկ անվտանգությունը պետության ունակությունն է հոգալ իր ներկայի և ապագայի էներգետիկ կարիքները, որոնք կենսական բնույթ են կրում բնակչության կենցաղային, տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և ռազմական պահանջմունքների բավարարման համար, և դա ապահովել՝ անկախ տնտեսական, քաղաքական զարգացումներից և անկայունությունից։

Էներգետիկ անվտանգությունն ունի մի շարք բաղադրիչներ, որոնցից ամենակարևորը թերևս դիվերսիֆիկացիան (բազմազանեցում) է, հատկապես այն դեպքում, երբ երկիրը չունի էներգետիկ մեծ ռեսուրսներ։ Բազմազանեցումը վերաբերում է թե էներգիայի աղբյուրներին, թե գործընկերներին։

Էներգիայի աղբյուրները բաժանվում են երեք հիմնական խմբի՝

  • հիդրոկարբոններ (նավթ, գազ, ածուխ)
  • միջուկային
  • վերականգնվող (այլընտրանքային)

Հայաստանի էներգետիկ անվտանգության և էներգետիկ դիվերսիֆիկացման համար շատ կարևոր է էներգիայի աղբյուրների համաչափ օգտագործումը՝ թե արևային էներգիան, թե միջուկայինի պահպանումն ու զարգացումը, թե հիդրոռեսուրսների կիրառումը, որպեսզի երկիրը կախվածության մեջ չհայտնվի էներգիայի միայն մեկ տեսակից և միջազգային միայն մեկ գործընկերոջից։

Դիտեք նաև՝

Search