Play Video

Արիստոտելն առաջնորդվում է մի գաղափարով, որ անվանում են նպատակաբանական բացատրություն: Նպատակաբանական կամ տելեոլոգիական բացատրությունը իրենից ներկայացնում է հետևյալը. ինչ-որ իրողություն հասկանալու համար կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակի է ծառայում տվյալ առարկան: Ըստ Արիստոտելի՝ որպեսզի հասկանանք, թե ինչ է գրիչը, պետք է հասկանանք, թե ինչ նպատակի է գրիչը ծառայում կան ինչ ֆունկցիա ունի գրիչը:  Ըստ Արիստոտելի՝ նպատակ ունեն ոչ միայն մարդկային գործողությունները, այլ նաև առարկաները կարող են ունենալ նպատակ կամ ֆունկցիա: Ընդհանրապես ինչ-որ տիպի առարկայի ֆունկցիան այն գործողությունն է, որ տվյալ առարկան կատարում է շատ լավ կամ մյուս առարկաներից ավելի լավ, օրինակ՝ գրիչի ֆունկցիան գրելն է, հետքեր թողնելը:

Արիստոտելը խոսում է այն մասին, որ առաքինությունը ինչ-որ մի տիպի կատարելություն է. մարդիկ չեն ծնվում առաքինի, մարդիկ սեփական կյանքի ընթացքում աստիճանաբար ձեռք են բերում առաքինություններ: Նա առանձնացնում է առաքինության երկու տեսակ ՝ ինտելեկտուալ առաքինություններ (ըստ Արիստոտելի՝ դա բավականին հեշտ է սովորեցնել, դրանք գիտելիքներն են, համակարգված ձևով մտածելը) և բնավորության կամ բարոյական առաքինություններ (ըստ Արիստոտելի՝ դա շատ դժվար է սովորեցնել, դա սովորելու համար պահանջվում է նպատակասլաց աշխատանք, դա քաջությունն է, ժուժկալությունը կամ չափավորությունը, սրամտությունը, ընկերասիրությունը և այլն)…

Գրականության ցանկ

1. Aristotle, The Nicomachean Ethics, Prometheus Books, Amherst, New Yrok, 1987, pp. 42-65

2. Гусейнов А. А., Апресян Р., Этика, Москва, Гардарики, 2008, сс. 281-286

Դիտեք նաև՝

Search