Play Video

Պատիժն իրականացվում է այն ինստիտուտի կամ սուբյեկտի կողմից, որը հաստատել է որոշակի օրենքներ: Պատիժը ենթադրում է որոշակի հրապարակային գործողություն, պատժի միջոցով հասարակությունը, կարծեք թե, պաշտպանում է իր անդամներից մեկին կամ որոշակի նորմեր:

Կանտը գտնում էր, որ անձին պատժելը անձին հարգելու ձև է: Եթե ինչ-որ մի կենդանի, ենթադրենք՝ արջը մտել է մեր ամառանոց և հասցրել բավականին մեծ նյութական վնաս, առնվազն տարօրինակ կլինի հետապնդելն ու այդ արջին պատժելը: Սակայն, եթե նույն գործողությունը կատարի ինչ-որ մարդ, ապա հասկանալի կլինի, եթե նրան հետապնդենք և փորձենք պատժել: Եվ եթե մենք այդ մարդուն անտարբերության մատնենք, չարձագանքենք կամ չձգտենք պատժել, ապա ըստ Կանտի՝ մենք նրան պարզապես չենք հարգի որպես ռացիոնալ էակի, մենք նրան դուրս ենք մղում բարոյական էակների համայնքից՝ համարելով, որ նա վարվել է որպես ստորադաս մի կարգի էակ: 

Արդարացի պատժի վերաբերյալ մեկ այլ հարցադրում է ներման հետ փոխհարաբերությունը: Ընդհանրապես, մենք հաճախ համարում ենք, որ ներողամտությունը առաքինություն է, մարդկային ցանկալի մի կարողություն է, ներելը՝ դրական քայլ: Պետք է նկատել սակայն, որ ներողամտությունը կամ ներումը և արդարացի պատժի իրականացումը փոխբացառող են: Մենք կարող ենք անձին կա՛մ արդարացի կերպով պատժել, կա՛մ ներել: Երբ մենք ներում ենք, ստացվում է, որ մենք արդարացի կերպով չենք վարվում, այստեղից հարց է առաջանում, թե առհասարակ ներումը որքանով է կարևոր և արդյոք երբևէ ներելը կարող է լինել ավելի ցանկալի մի արարք, քան արդարացի պատիժ… 

Գրականության ցանկ

1. Duff R. A., “Punishment” from “The Oxford Handbook of Practical Ethics”, edited by H. LaFollette, Oxford University Press, Oxford, 2005, pp. 331-358

2. Hart, H. L., Prolegomenon to the Principles of Punishment. From “Punishment and Responsibility: Essays in the Philosophy of Law”, Oxford: Clarendon Press, 1995, pp. 1-27

3. Quinn, W., “The Right to Threaten and the Right to Punish”, Philosophy & Public Affairs, 1985, 14 (4), pp. 327-373.

Դիտեք նաև՝

Search