Play Video

Էթիկա բառը ունի հունական ծագում, նշանակում է վարք, ժամանակի ընթացքում էթիկա ասելով՝ սկսել են հասկանալ ոչ միայն առհասարակ վարք, այլ օրինակելի վարք կամ վարքի այն նորմերը, որոնց պիտի հետևեր ամեն մի բարոյական ու առաքինի անձ: Բարոյագիտությունը բաժանվում է երեք հիմնական ճյուղի.

1. Նորմատիվ էթիկա: Այս ճյուղն ուսումնասիրում է բարոյական նորմերը, այն սկզբունքները, որոնց պետք է անձը հետևի: Այդպիսի սկզբունքներ են ազատության վերաբերյալ նորմը, հավասարության, հանդուժողության, վստահության, պատժի: Բարոյական նորմերը երբեմն ձևակերպվում են որպես հայտարարություններ, երբեմն էլ որպես հրամաններ: Օր.՝ ազատության նորմը կարելի է սահմանել ասյպես՝ չի՛ կարելի անհիմն ձևով սահմանափակել որևէ մեկի ազատությունը: Նույն նորմը կարող են ձևակերպել նաև իբրև հրաման՝ վարվի՛ր այնպես, որպեսզի չսահմանափակես որևէ մեկի ազատությունը:

2. Կիրառական էթիկան ուսումնասիրում է այն հարցը, թե ինչպես պետք է վարվել այնպիսի դեպքերում, երբ բարոյական նորմերը հակասության մեջ են: Օր.՝ հղիության արհեստական ընդհատման խնդիրը: Արդյո՞ք բարոյական է  թույլատրել հղիության արհեստական ընդհատումը: Այստեղ կա երկու նորմի բախում, մի կողմից՝ կնոջ ազատությունն է ունենալ կամ չունենալ զավակ, մյուս կողմից՝ դեռևս չծնված երեխայի կյանքի իրավունքն է կամ այլոց չվնասելու սկզբունքը:

3. Մետաէթիկա: Մի բան է իմանալ, որ ունենք նորմեր, որոնց պետք է հետևենք, և մեկ այլ հարց՝ պարզել, թե ինչպիսին են այդ նորմերը: Առաջին բանավեճը աբսոլյուտիզմի և ռելյատիվիզմի բանավեճն է…

Գրականության ցանկ

1. Բալայան Ա., «Փիլիսոփայություն. Դասախոսությունների համառոտագրեր», Զանգակ, Երևան, 2012, էջ 178-226

2. Гусейнов А. А., Апресян Р. Г., “Этика”, Гардарики, Москва, 2008, с. 9-28

3. “Ethics: Contemporary Readings”, Edited by H. J. Gensler et al., Routledge, New York and London, 2004, pp. 1-25

4. Skutch A. F., “Moral Foundations: An Introduction to Ethics”, Axios Press, USA, 2007, pp. 1-31.

Դիտեք նաև՝

Search