Play Video

Ի՞նչ է ուշադրության տնտեսությունը, ինչպե՞ս են ընկերությունները մրցակցում մարդու ուշադրության համար, ի՞նչ խաբուսիկ հնարքների (dark patterns) են դիմում, ի՞նչ է հաստատման ամոթանքը (confirmshaming) կամ ինչպե՞ս է պատահում, որ օնլայն գնումների ժամանակ զամբյուղի մեջ ավելորդ ապրանք է հայտնվում, և ի՞նչ սկզբունքների պետք է հետևել այս ամենից խուսափելու, դիզայնն էթիկական դարձնելու և թվային բարեկեցություն ապահովելու համար: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Նայիրի Շորճեանը և Ռուզաննա Բալդրյանը:

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search