Play Video

Ազատությունների մեծ խարտիան համաշխարհային պատմության մեջ այն եզակի փաստաթղթերից է, որն անցել է պատմական մեծ էվոլյուցիա՝ տարբեր դարաշրջաններում ունենալով իր շատ կոնկրետ իրավական, քաղաքական, տնտեսական ազդեցությունը հասարակության վրա: Երբ 1215թ. Անգլիայի թագավոր Հովհան Անհողինի և Անգլիայի դժգոհ բարոնների միջև այս համաձայնագիրը հաստատվեց, դրանից առաջ Հովհանը խախտել էր գոյություն ունեցած նախկին ստատուս քվոն. արքայական իշխանության և ֆեոդալների, բարոնների ու եկեղեցու միջև՝ կապված և՛ հարկահանության հետ,  և՛ ժառանգական իրավունքների հետ (բազմիցս խախտվում էին բարոնների ժառանգական իրավունքները, սահմանվում էին հարկեր արքայական կամքով առանց օրինական որևէ հիմքի): Ելնելով այս լարվածությունից՝ անգլիական բարոններն ու եկեղեցին պարտադրեցին Հովհան Անհողինին գալ այս կոմպրոմիսին, որն, ըստ էության, Անգլիայի, ինչպես և Եվրոպայի պատմության առաջին օրինակներից մեկն էր կոմպրոմիսի թագավորի և ֆեոդալների միջև:

Ավելի ուշ՝ սկսած 17-18-րդ դարերից, երբ քաղաքացու և մարդու իրավունքները սկսեցին վերամեկնաբանվել նոր լույսի ներքո, փոխվեցին նաև Մագնա Կարտայի 39-րդ հոդվածի մեկնաբանությունները: Հետաքրքիր պրոցեսներ տեղի ունեցան: Օրինակ՝ իրավունքների մասին պետիցիան, որն ընդունվեց 1628թ. շնորհիվ Էդվարդ Կոկի, շատ մասնագետների կողմից համարվում է երկրորդ Մագնա Կարտա, և այնտեղ արդեն խոսվում էր հպատակների ազատության մասին: Եթե 39-րդ հոդվածում 1215թ. ասվում էր «ազատ մարդկանց իրավունքներ», ապա այստեղ ասվում է «հպատակների ազատություն»: Այս «հպատակ» հասկացությունն արդեն իսկ ներառում էր հասարակության բոլոր խավերը, այսինքն նաև ճորտերին, գյուղացիներին, որոնք ևս ունեն իրավունք…

Դիտեք նաև՝

Search