Play Video

Խորհրդայնացումից հետո Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը սահմանային խնդիրներն էին՝ հայությանը հուզող ամենակարևոր հարցը։ Խնդիրն այն էր, որ խորհրդայնացման պահին նախկին կառավարությունը, որը իշխանությունից հրաժարվում էր հօգուտ բոլշևիկների, մեծ սպասելիքներ ուներ, որ նոր իշխանությունները՝ ունենալով Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը, կկարողանան ընդարձակել Հայաստանի սահմանները, ինչպես և խոստանում էին։

Այդ խոստումները նաև գրավոր ձևակերպում էին ստացել 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայ-ռուսական համաձայնագրում․ Բորիս Լեգրանը, իբրև Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ, հավաստիացրել էր, որ նորաստեղծ Խորհրդային Հայաստանի մեջ պետք է մտներ Երևանի ամբողջ նահանգը, Կարսի մարզի մի մասը, Թիֆլիսի նահանգից տարածքներ, ինչպես նաև Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ամբողջ գավառը և Ղազախի գավառի արևմտյան և հարավային մասերը։ Հայաստանի խորհրդայնացման մասին բոլշևիկների հայտարարության արդեն հաջորդ օրը՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն հայտարարեց, որ Ղարաբաղից, Զանգեզուրից և Նախիջևանից հրաժարվում է հօգուտ նոր խորհրդայնացված Հայաստանի։ Հետագայում պարզվեց, որ սրանք բոլորն իրականում քարոզչական փուչիկներ էին․ այս ամենը կազմակերպվել էր Հայաստանի խորհրդայնացումն ավելի դյուրին և անարյուն կազմակերպելու նպատակով։

Հաջորդիվ Խորհրդային Հայաստանի իշխանությունները խնդիր ունեին հստակեցնելու հարևան չորս պետությունների հետ սահմանները, որովհետև Առաջին հանրապետության շրջանից ժառանգել էին իրավական տեսակետից անորոշ սահմաններ։ Հաջորդ տարիների ամբողջ գործընթացը հենց դրան էր ուղղված։

Դիտեք նաև՝

Search