Ազգամիջյան կոնֆլիկտները ու ազգային հիմնահարցերը հետխորհրդային իրողությունների անբաժան մասը դարձան: Ուշ խորհդային, գորբաչովյան հրապարակայնության ու վերակառացուման շրջանում «բացված» այս խնդիրները պայամանավորեցին նաև հետագա զարգացումները, և ԽՍՀՄ փլատակների վրա առաջ եկած նոր քաղաքական կազմավորումների, պետությունների ձևավորման ու ազգակառուցման հիմք հանդիսացան:
Խորհրդային ազգային ու մշակութային քաղաքականութունը հանրային, քաղաքական, գաղափարախոսական, գիտական դիսկուրսի մաս դարձավ` քննարկվելով տարբեր դիտանկյուններից, արժանանալով հակասական գնահատակնների:
Թերևս գնահատականների հակասականությունը արդյունք էր «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» խորհրդային բանաձևի, որի երկակիությունն ու երկիմաստությունը թելադրում էր ոչ միանշանակ ընկալումներ ու քաղաքականություններ:
Արդեն իսկ լինելով պատմություն, այն նաև թերևս իր հակասակական փոխակերպումներով շարունակություն ունի ներկայում ևս, ըստ այդմ էլ է դառնում անցյալի ու ներկայի հանգույց՝ թելադրելով հետազոտական իմաստովորման այժմեականությունը:
Պատմության դարձած խորհրդային անցյալը մեզ հնարավորություն է տալիս մոտ մեկդարյա զարգացումների հետահայաց վերլուծությամբ փնտրել այդ հարցադրման պատասխանը, որն իր երկակիության մեջ ամփոփում է խորհդային ազգային բանաձևը: Մեկդարյա պատմության ընթացքն ու անցյալն ունի հարուստ աղբյուրագիտական, վավերագրային հիմք, իսկ հետխորհրդային «ազգայինն» ու ազգային հիմնահարցերը մեր ակտուալ իրականությունն են:
ԽՍՀՄ ազգային քաղաքականության նրբություններն ու հակասականությունը հասկանալու համար անհրաժեշտ է քննարկել դրա ակունքները, բոլշևիկայն գաղափարախոսական, քաղաքական մոտեցումները դեռևս 20-դ սկզբից, գործնական քաղաքականության դրսևորումներն ու ձևակերպումները 1917-20-ական թթ., ինչպես նաև դրանց հետգա փոխակերպումները:
Գործնական քաղաքականության առումով, այն բարդ քաղաքական հակակշիռների ու փոխզիջումների մի համակարգ էր, որ սկիզբ առավ դեռևս 1917-1923թթ. քաղաքացիական պատերազմի ու դրա ավարտի շրջանում, ոչ միայն որպես գաղափարախոսաքաղաքական իմպերատիվ ու սկզբունք, այլ նաև կոնկրետ քաղաքական պրագմատիզմի ու շահերի համակարգ:
Կարդալ զեկույցն ամբողջությամբ՝ Արսեն Հակոբյան abstract