Play Video

Սիրիայի պատերազմը դադարեց տեղական կոնֆլիկտ լինել և դարձավ տարածաշրջանային, «համաշխարհային» պատերազմ, որում երկու կողմերն էլ անզիջող են: Սիրիան դարձավ աշխարհաքաղաքական շահերի բախման պլացդարմը, սակայն անհամաձայնություն է տիրում ոչ միայն արտաքին կողմերի մեջ, այլև ներքին «խաղացողների»՝ կառավարության և ընդդիմադիրների, ինպես նաև ԻՊ ահաբեկիչների և այլոց: Արտաքին ուժերը այդ երկու ճամբարներին «հույս են տվել», որ դրանք անպարտելի են՝ առավելագույն վնաս հասցնելով երկրին:

***
Հայաստանը պիտի փախստականներ ընդունելու մեխանիզմներ մշակի: Վերջին տարիներին պարզ դարձավ, որ Հայաստանի և դրանից դուրս բնակվող հայության միջև որոշակի անդունդ է գոյացել: Սիրիաբնակ հայը այլևս վստահություն չունի այն պետության հանդեպ, որն իրեն ընդունող տունը՝ իր հայրենիքը պիտի լինի: Հայաստանը պիտի վերացնի այդ վիհը, ինչը մեծ նշանակություն կունենա սփյուռքի համար: Երևանը՝ որպես կատարի հայկական աշխարհի «մտքի կենտրոն», պիտի իր այդ դերը կատարի նաև այս հարցի լուծման համար:

***

Աշխարհի արագընթաց զարգացման պայմաններում փակ հասարակություններն ու պետությունները վտանգված են: Բրգաձև պետական կառույցները թիրախ են դառնում ցանցաձև աշխարհում:

Դիտեք նաև՝

Search