Play Video

🔹 Ի՞նչ գործոններով է պայմանավորված Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
🔹 Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։
🔹 Ի՞նչ մոտեցումներ էր պարտադրում Իրանին նրա շիական ինքնությունը։
🔹 Ինչպիսի՞ն է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը տնտեսական և անվտանգային հարթություններում։
🔹 Վերջին տարիների իրադարձություններն ինչպե՞ս են ազդել Իրանի վարած քաղաքականության վրա։

Ներկայացնում են իրանագետ Աննա Գևորգյանը և միջազգայնագետ Ալեն Շադունցը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի մաս։

«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։

Դիտեք նաև՝

Search