Play Video
2. Իրանը բախվում է արդիականության հետ. Իրանագիտություն | Ալեն Շադունց

Ինչպե՞ս արդիականությունը(մոդեռնիզմը) թակեց իրանցիների դուռը` բրիտանացի առևտրական կազմակերպությունների և ռուս զինվորների տեսքով, և ինչպե՞ս է Իրանը փորձել պահպանել իր` դարերից եկող մշակութային-հասարակական երանգները և միևնույն ժամանակ քայլել առաջընթացի ուղով: Ներկայացնում է միջազգայնագետ Ալեն Շադունցը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի մաս։

«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։

Դիտեք նաև՝

Search