🔹 Ինչպե՞ս է ձևավորվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
🔹 Ի՞նչ դեր ունեցավ Իրան-իրաքյան պատերազմը կորպուսի հաստատման գործում։
🔹 Ինչպիսի՞ քաղաքական ճնշումների է դիմում շուրջ 190,000 զինվոր ներառող կորպուսը։
🔹 Արևմուտքում ի՞նչ միֆեր կան կորպուսի գործունեության շուրջ։
🔹 Ինչպե՞ս են սանկցիաները նպաստել կորպուսի տնտեսական դերի բարձրացմանը։
Ներկայացնում է միջազգայնագետ Ալեն Շադունցը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, այսպես կոչված, բռնապետական արևելքի մի մաս։
«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։