Play Video
7_1
7_2

«Հին հասարակություն» գրքում Մորգանը մտցնում է կարևոր մի բան, որն արդեն հետագայում հանդիպում ենք շատ հասարակական գիտություններում: Պատմության գիտական պարբերացումն առաջինը հենց Մորգանն է անում: Դեռ 18-րդ դարում, Ֆերգյուսոնը մշակույթը բաժանում էր մանկություն-հասունություն-ծերություն փուլերի՝ այս ձևակերպումներն օգտագործելով որպես փոխաբերություն։ Մորգանն կառուցում է իր պարբերացումն ըստ հնարքների, հայտնագործությունների զարգացմանը, օր.՝ կրակի գյուտի,  նետ ու աղեղի, բրուտագործության և այլն, փաստորեն, գործ ուներ արտադրանքի հետ, ինչը չափազանց հետաքրքրեց մարքսիզմի հիմնադիրներին…

7_4
7_3

Մելանեզիայում նետ ու աղեղ կար, բայց էվոլյուցիոնիստական տեսանկյունից նրանք շատ ավելի ցածր դիրքում էին գտնվում, օրինակ, Պոլինեզիայի համեմատ, ուր նետ ու աղեղ չեն ունեցել: Բայց նետ ու աղեղ չեն ունեցել, ոչ թե որովհետև հետամնաց են, ինչպես կստացվեր ըստ Մորգանի, որ դիտարկում էր միայն տեխնիկան, այլ բոլորովին այլ պատճառով. Պոլինեզիայում մեծ կենդանի չկար, որպեսզի որս անեին, իրենք նետ ու աղեղի կարիք պարզապես չունեին: Եվ կամ բրուտագործություն չունեին: Եվ պատճառն այն չէր, որ այդքան հիմար էին, այլ ընդամենը կարիքը չունեին, այդ վայրերում կավ չկար, և իրենք էլ խեցիներ ունեին, որոնք օգտագործում էին որպես ամանեղեն…

Գրականության ցանկ

  1. Ֆ. Էնգելս, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Եր., 1953թ.
  • վրիպակ. «Պետք է լսել. երկաթի դարը սկսվում է երկրորդ հազարամյակի վերջում – առաջին հազարամյակի սկզբում»:

Դիտեք նաև՝

Search