Play Video
12939689_10207633479528600_1437315368_n

1946 թ. ամերիկյան հանրահռչակ ազգագրագետ Ռութ Բենեդիկտը հրատարակում է մի գիրք ճապոնական բնավորության մասին՝ «Քրիզանթեմն ու սուրը»: Ռութ Բենեդիկտը չէր եղել Ճապոնիայում, նա օգտվում էր նամակագրություններից, հարցազրույցներից: Թվում է, կաբինետային ազգագրագետ է, բայց փոքր-ինչ տարբեր դեպք է. նման է Ալիշանին, ով, չլինելով Այրարատում և այլ վայրերում, գրում է մի ֆանտաստիկ աշխատանք և այնպես նկարագրում, որ թվում է, թե տեսել է ամեն քարը: Ճապոնական մշակույթն ուսումնասիրելով՝ Ռութ Բենեդիկտն առաջարկում է տարբերակել երկու տիպի մշակույթ՝ ամոթի և մեղքի: Հասարակություն, ուր դու մի բան չես անում, որովհետև ամոթ է, և մյուս տիպի հասարակություն, ուր չես անում, որովհետև մեղք է, ամոթ բան չկա, բայց կդատեն… Կարելի է ասել, որ մի դեպքում գործ ունենք ադաթի հետ, մյուս դեպքում` օրենքի:

…Դերենիկ Վարդումյանը պատմում էր, որ երբ ռուսերեն էին թարգմանում Շիրվանզադեի «Նամուսը», սկսում են փնտրել «նամուս»-ի համարժեքը, և քանի որ չեն գտնում, կատակելով, եզրակացնում են, որ ռուսները նամուս չունեն:

12921152_10207633479728605_1305055297_n

Կարդիներն ասում է՝ եկեք շրջենք Ֆրոյդի մոտեցումը, եթե մենք իմանանք, թե տարբեր հասարություններ ինչեր են անում մանկությունում, մենք կիմանանք, ինչ բարդույթներ կունենան, երբ մեծանան: Չգիտես ինչի կարծում էր, որ եթե հիսուն մշակույթ ուսումնասիրի (դե հիսունը լավ թիվ է, երևի), կիմանա բոլոր տիպերը, կիմանա, թե բոլոր մշակույթները, բոլոր ժողովուրդները ինչպիսինն են, եթե իմանաս, թե մանկական հասակում դրանք ինչ տրավմաներ են ապրել:

12970664_10207633480048613_1941475270_o
Մանկան խնամքի օրինակներ

Errata  «ազգագրագետ Անդերսենի» փոխարեն պետք է լսել «ազգագրագետ Արմստրոնգը»:

Գրականության ցանկ

1. A. Kardiner. The Psychological Frontiers of Society. N.Y., 1945.

2. Рут Бенедикт,. Хризантема и меч. Модели японской культуры. М., 2004.

3. Արմեն Պետրոսյան, Հայոց ցեղասպանությունը որպես ազգածնություն, – Հայացք Երևանից (Հայագիտական), 1997, 3 (4), էջ 49-51:

Դիտեք նաև՝

Search