Play Video

Երբ 1953թ. բացահայտվեց ԴՆԹ-ի կառուցվածքը, ԴՆԹ-ն՝ որպես ուսումնասիրության օբյեկտ, հայտնվեց շատ ու շատ գիտնականների ուշադրության կենտրոնում, և  սկսեցին տարբեր երկրների բազմաթիվ լաբորատորիաներում ուսումնասիրել ԴՆԹ-ն, քանի որ այն ժառանգականության նյութն էր: 70-ականներին արդեն ակնհայտ էր, որ, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես է այդ ժառանգական նյութը գործում, ինչպիսի ինֆորմացիա է այդ ժառանգական նյութի՝ ԴՆԹ-ի մեջ գրված, պետք է մշակել մի մեթոդ, որը հնարավորություն կտա կարդալ ԴՆԹ-ում գրված այդ չորս տառերը՝ Ա-ն, Թ-ն, Գ-ն, Ց-ն: Այս նուկլեոտիդները որոշակի հաջորդականությամբ և որոշակի պարբերականությամբ հաջորդում են միմյանց ԴՆԹ-ի մեջ, սակայն մինչև 70-ականների վերջ անհայտ էր, թե ինչպես կարելի է այդ հաջորդականությունը կարդալ և այդ գիրքը, որում ամբողջությամբ գրված է ինֆորմացիան մեր մասին, բացել և ուսումնասիրել: Եվ միայն 1977թ. անգլիացի մեծ գիտնական Ֆրեդերիկ Սենգերը կարողացավ մշակել մի մեթոդ, որը թույլ էր տալիս կարդալ այդ տառերի հաջորդականությունը…

Դիտեք նաև՝

Search