Play Video

Ֆրանսիացի գիտնական Ժակ Մոնոն բակտերիաների վրա (բակտերիաներն, ի դեպ, եղել և մնում են գենետիկայի ուսումնասիրության լավագույն մոդելներից մեկը) նկարագրեց գեների ակտիվության կարգավորման մեխանիզմը, ինչն էլ անվանեց լակ-օպերոնի մեխանիզմ, որովհետև նա ուսումնասիրում էր, թե ինչպես են բակտերիաները ճեղքավորում լակտոզ նյութն՝ սննդի հայթայթման համար: Սովորաբար, բակտերիաները լակտոզից չեն օգտվում և ունեն սննդի ավելի ցանկալի ու հարմար աղբյուրներ, սակայն երբ միջավայրում սննդարար աղբյուրը վերջանում է և մնում է միայն լակտոզը, բակտերիաները ստիպված անցնում են լակտոզով սնվելուն, ինչի արդյունքում սկսում են լակտոզը ճեղքավորել: Պարզվեց, որ բակտերիաները լակտոզը ճեղքավորելու համար ունեն երեք ֆերմենտներ, որոնք էլ իրենց հերթին ունեն ընդհանուր կարգավորիչ…

Դիտեք նաև՝

Search