Play Video
4. Նեոլիթյան հեղափոխություն․ Հողագործների տարածումը մայրցամաքում․ Էթնոգենոմիկա | Լևոն Եպիսկոպոսյան

Մարդ բանականի կողմից երկրագնդի բնակեցումը բավականին երկար ժամանակ է տևել և հիմնականում տեղի է ունեցել կլիմայական փոփոխությունների կամ ռեսուրսների սահմանափակության պատճառով։ Շուրջ 9000 տարի առաջ մարդկությունը երկրագնդի չորս հիմնական շրջաններում սկսում է հողագործությամբ զբաղվել և անցնում նստակյաց կյանքի։ Հողագործության ծագումը մասնագետներն անվանում են նեոլիթյան հեղափոխություն։ Ոռոգման, պահեստավորման, հողի մշակման, բերքահավաքի հետ կապված մեծածավալ աշխատանքների կատարման համար մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է հստակ սոցիալական փոփոխությունների՝ պետականության և դրա ամենակարևոր բաղադրիչի՝ դասակարգերի ձևավորման։

Հստակ սահմանների առաջացման հետևանքով սահմանափակվում է կոնկրետ տարածքում ապրող բնակչության շփումը հարևանների հետ, ինչի արդյունքում մոտավորապես 4000-5000 տարի առաջ տեղի է ունենում լեզվի և գենոֆոնդի առանձնացում․ մարդիկ դադարում են հասկանալ այլ պետություններում ապրող ժողովուրդներին և ամուսնություններ՝ գենետիկական կապեր են հաստատում իրենց սահմանների տիրույթում։

Ըստ ընդունված սահմանման՝ ժողովուրդը այն զանգվածն է, որի նախնիները երկար ժամանակ ապրել են նույն տարածքում, խոսել են նույն լեզվով և կրում են նույն պատմամշակութային ժառանգությունը։ Սահմանմանը կարելի է ավելացնել նաև ընդհանուր գենոֆոնդի հասկացությունը։ Ամեն դեպքում հնագույն ժողովուրդների ակունքները չեն կարող գերազանցել 5000-6000 տարվա սահմանագիծը։

Դիտեք նաև՝

Search