Play Video

Ասկետականության գաղաափարի ծագումը կապված է անտիկ աշխարհի փիլիսոփաների հետ: «Ասկեզա» բառը նշանակում է վարժություն՝ կատարելության հասնելու նպատակով: Վաղ իսլմամում կրոնական գաղափարների ստեղծվում է զուհդ ֆի դունյա գաղափարը՝ աշխարհիկից հրաժարվելն ու զսպված լինելը քարոզող մի ուղղություն: Զահիդները զսպվում են, հրաժարվում են աշխարհիկ հաճույքներից, ի տարբերութույն ասկետների, որոնք վարժվում են: Զուհդը երեք տեսակներն են՝ տարբերել հալալն ու հարամը և ճշգրտորեն հետևել տրվածին, հրաժարվել ավելորդից, ազատվել հոգու մեջ կատարվող ավելորդ, վտանգավոր ու սադրող հույզերից ու մտքերից:

Հասան ալ-Բասրին (642-728) իր շուրջ հավաքում է գիտնականներին և գիտելիք փնտրողներին: Ալ-Բասրին գիտնական էր, Ղուրանի գիտակ, որ հայտնի էր իր ասկետիկ, զուսպ ապրելակերպով: Նրա շրջապատից են դուրս եկել առաջին սուֆիներն  ու առաջին մութազիլները՝ ռացիոնալ մեկնություններ փնտրողները:

Դիտեք նաև՝

Search