Play Video

XIII դ. կեսերին մոնղոլների ներթափանցումը տարածաշրջան և, հատկապես, 1258թ. Բաղդադի նվաճումն ու Աբբասյան խալիֆայութան ոչնչացումը նշանավորեցին «բարձր իսլամի» դարաշրջանի ավարտը: Մոնղոլների նվաճումներն բերեց ռազմական խիստ հիերարխիայով պետության ստեղծմանը: Մոնղոլների բերած՝ Չինգիսխանի օրենքն ազդեց ողջ համակարգի վրա, չնայած, որ շարիաթը կայացած ու փակ համակարգ էր: Խաչակրաց արշավանքների հետևանքով կրոնական գաղափարախոսության շեշտադրումը տեղափոխվել էր անհավատների դեմ պայքարի դաշտ:
Տարիկատները եկան փոխարինելու Աբբասյան խալիֆայության ուղղահավատ սուննիական իսլամը: Ոչ բոլոր տարիկատներն էին ռազմանակացված և խիստ հիերարխիկ կառույցներ: Ամենահին տարիկատները ուղղված էին ներքին գիտելիքի զարգացմանն ու պահպանմանը: Հատուկ ծիսական հոգեվարժանքների, Հնդկաստանից փոխառնված հոգևոր պրակտիկաների միջոցով տարիկատների սուֆիները հասնում էին ցավի զգացման կորստի, մարմնի աներևակայելի տիրապետման: Բանաստեղծ Ջալալադին Ռումին Մավլավիա տարիկատի հիմնադիրն էր, և իր բանաստեղծություններում հասարակ մարդկանց անհասանելի ներքին իմաստներ էին ամփոփված:
Բեկթաշիական տարիկատի հիման վրա ստեղծվում է ենիչերիների ջոկատը, որը հետաագայում բազմահազարանոց զորք է դառնում: Միջպետական պատերազմների ընթացքում ամրոցների գրավման համար անհրաժեշտ էր կազմակերպված հետևակ, և ենիչերիների զորքի հիմքում են հայտնվում Բեկթաշիական տարիկատին հատուկ կազմակերպվածությունն ու կարգապահութունը: Հայտնի է, որ ենիչերիների զորքում քրիստոնյաներ էին կռվում. սկզբնական շրջանում դրանք ռազմագերիներ էին, իսկ այնուհետև քրիստոնեական ընտանիքներից բռնի ուժով գերևարված արու զավակները, որոնց ուղարկում էին մուսուլմանական ընտանիքներ:
Սուֆիականության մեջ՝ տարբեր տարիկատներում, կարելի է տեսնել Ալիի անունը, որը որոշ ուղղություններում համարյա աստվածացվում է: Դա կապված է այն ավանդության հետ, որ Մուհամմադը Ալիին հայտնել է կրոնի և հավատի գաղտնիքներն է հայտնել, ուստի, Ալին է այդ գաղտնիքների կրողը:

Դիտեք նաև՝

Search