Play Video
17. Վաղ շրջանի միստիկները (սուֆիականություն). Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Աստծո միստիկական ճանաչման մասին պատկերացումների տարածումը իսլամական միջավայրում կապվում է երկու ենթադրյալ ազդեցությունների հետ: Առաջինը արևելյան քրիստոնյա գնոստիկների և իրենց ուսմունքի հիմքում ընկած նոր պլատոնականությունն է, իսկ երկրորդը՝ հինդուիստական, բուդիստական գաղափարները: Ինտելեկտուալ, դոկտրին դարձած սուֆիականությունը ձևավորվում է VIII դարից՝ իր մեջ ներառելով նաև արաբական աշխարհին բնորոշ ասկետիզմի գաղափարը:

***

Սուֆիականության երկու հիմնական ուղղությունները սթափ ու արբեցած վերաբերմունքներն են: Արբեցած սուֆիզմի գաղափարները վերաբերում էին ասկետիզմի քննադատությանը և սեփական հոգուց հրաժարվելու միջոցով Աստծուն հասնելուն: Սուֆիական հոգևոր ճանապարհը կազմված է իջևաններից՝ աստիճաններից, որոնց հասնելու միջոցով է մարդ ճանաչում Ալլահին:

Դիտեք նաև՝

Search