Շիականության ուսմունքի ձևավորումը սկսվում է Հուսեյնի սպանությունից, և հենց Հուսեյնն է դառնում այն մարտիրոսը, որ անհրաժեշտ է կրոնի ձևավորման համար: Հուսեյնի մահից հետո շիականությունը տարածվում է ինտելեկտուալ խավում: Իմամականության առանցաքային գաղափարն էր ումմայի ու Աստծո կապի շարունակականությունն է մարգարեի մտերիմների միջոցով: Իմամները, որ Ալիի հետնորդներն են, պիտի ղեկավարեն ումման, սակայն, մինչ ումման շեղված է ճշմարիտ ճանապարհից, նրանց ղեկավարության տակ են շիաները:
Շիականության դավանաբանական հինգ հիմքերն են միաստվածությունը, Աստծո բացարձակ արդարությունը, հավատն առ Մուհամադի վերջին մարգարե լինելը, իմամաթի գաղափարն ու Ահեղ դատաստանի ժամանակ բոլոր արարածների՝ իրենց վճիռը ստանալը: Շիաները հիմնվում են Ղուրանի սեփական մեկնաբանության և այն սուննան, որ կապված չէ մարգարեի զինակիցների անվան հետ: