Play Video

Աբբասյան խալիֆայությունը ոչնչացավ XIIIդ.՝ մոնղոլական բանակի կողմից 1252թ. Բաղդադի գրավումից հետո: Քաղաքի ոչնչացման հետ է կապվում իսլամի ոսկեդարի ավարտը: Իսլամի դերը նվազում է, ինչի մասին վկայում են օսմանյան և քրիստոնեական զորքերի միջև պարբերական դաշինքները, հարևան մուսուլմանական իշխանությունների գրավումը կայսրության կողմից և այլն: Նորաստեղծ պետությունը կառավարելու համակարգ դարձան տարիկատները:
Խվաջագան (պարսկ.՝ վարպետներ) էր կոչվում իմաստունների ներքին փակ այն շրջանը, որը մարդկության ճակատագիրն էր որոշում ճգնաժամային պահերին: Ըստ առասպելների, կայսրությունների փլուզման և հորդաների ասպատակությունների շրջանում նրանց խնդիրը հավասարակշռության պահպանումն էր և քաոսի դեմ պայքարը:
Նակշբանդիական տարիկատի նպատակներից էր քաղաքակրթել մարդկային այն զանգվածները, որ թափանցել էին տարածաշրջան: Ըստ տարիկատի գաղափարախոսության, մարդու գլխավոր շարժիչ ուժը մտադրությունն է, որը ծնվում է հոգուց՝ մարդուն գործելու էներգիա տվող մի էությունից: Լավ մտադրությունները աստվածային ուժի հետ են կապված, իսկ վատ մտադրությունները՝ սատանայի: Մարդ պիտի վերահսկի ինքն իրեն, ինչին հասնելու համար օգտագործվում էին մի շարք վարժանքներ՝ գիտակցված շնչառություն, գիտակցված քայլեր, «ճամփորդություն դեպի հայրենիք (Աստված)», «միայնություն ամբոխի մեջ», զիքր և այլն:

Դիտեք նաև՝

Search