Play Video

Մութազիլները (մեկուսացածները) կազմում էին խոշոր ռացիոնալ փիլիսոփայական ուղղություն, որը բերեց կրոնական դոկտրինի ստեղծման: Մութազիլները ՝ Վասիլ իբն Աթայի գլխավորությամբ, առանձնացել են Հասան ալ-Բասրիի շրջանակից: Մութազիլիականության հիմնական սկզբունքներն էին բանականությունը՝ Ալլահին ճանաչելու անհրաժեշտ գործիքը, և արդարությունը: 9-րդ դարում իշխանության հասավ խալիֆ Մամունը, որը լեզուների և անտիկ գիտության էր տիրապետում: Նրա օրոք գործում էր թարմանչաց մեծ դպրոց, որտեղ բժշկության, աստղագիտության, մաթեմատիկայի վերաբերյալ աշխատություններ էին թարգմանվում, ինչպես նաև Պլատոն և այլ հեղինակներ: Համակրելով մութազիլների գաղափարներին՝ Մամունը մեծ արտոնություններ շնորհեց նրանց: Մութավաքիլ խալիֆը, ընդհատելով մութազիլների ազդեցությունը, վերադարձավ տրադիցիոն իսլամին:

Դիտեք նաև՝

Search