Play Video
5. Մեքքա՝ դավանաբանական սկզբունքների ձևավորում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Արդեն կարևորագույն գաղափարը բացարձակ միաստվածությունն է. կա մեկ և միակ բացարձակություն, որին նման կամ հավասար ոչինչ չկա, որը ոչ ծնել է, ոչ որևէ մեկից ծնվել է, ամեն բանի սկիզբը և վերջն է, ժամանակից և տարածությունից դուրս է: Այն հարյուր անուն ունի, որոնցից հարյուրերորդը գաղտնի է, իսկ իննսուն ինը իր հատկանիշներն են. այսինքն՝ ինքն ամեն բան տեսնողն է, ամեն բան լսողն է, ,ամենաբարեգութն է, ամենակարեկցողն է, ամեանահզորն է և այլն: Այստեղից որոշակի խնդիրներ են առաջանում: Եթե սկզբնական շրջանում միայն քրիստոնյաները և հուդայականներն են ուշադրություն դարձնում այս խնդիրներին, ապա հետագայում տեսնում ենք, որ խնդիրը լրջանում է և աստվածաբանական լուրջ վիճաբանությունների հիմք է դառնում:

Դիտեք նաև՝

Search