Play Video

Ամուսնության և սեռական հարաբերությունների վերաբերյալ իսլամում մի շարք վեճեր են ծավալվել. կնոջ և արտի հայտնի համեմատությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Մեքքայի բնակիչները ավելի շատ էին շփվում թերակղզուց դուրս գտնվող մշակույթների հետ, այդ պատճառով ավելի բազմազան սեռական կյանք էին վարում: Մարգարեի՝ Մեքքայից Մադինա տեղափոխվելուց հետո տեղական կանայք զարմացած էին սեռական հարաբերությունների նրանց համար անսովոր ձևերով: Մուհամմադին հաճախ էին հարցնում այս կամ այն երևույթի թուլատրվածության մասին, իսկ ապագա երկրորդ խալիֆի՝ Օմար իբն-Խաթաբի հետ կապված ավանդությունը փաստում է սեռական հարաբերությունների որոշ տեսակների արգելվածությունը: Մի այլ ավանդություն փաստում է, որ մարգարեն «ծածկված» է հարաբերություն ունեցել, երրորդը՝ հիմնված հադիսի վրա, որ նա տեսել է իր առաջին կնոջ՝ Աիշայի մերկությունը, և այլն:

Տղամարդուն ապահարզան տալու համար բավական է երեք անգամ ասել դրա մասին: Կնոջը վերադարձնելու համար պիտի որոշակի ժամանակահատված անցնի, այնուհետև կինը պիտի նոր ամուսնություն ու բաժանում ունենա, և միայն դրանից հետո կարող է վերադառնալ նախկին ամուսնու մոտ: Երեխաների դաստիարակությունը մնում է հորը, թեև կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակի մասին: Մուսուլման տղամարդը կարող է ամուսնանալ ոչ մուսուլման կնոջ հետ, թեև ցանկալի է, որ կինը իսլամ ընդունի: Կինն իր հերթին չի կարող ամուսնանալ այլադավան տղամարդու հետ:

Կինը կարող է ապահարզան տալ: Կանանց ապահարզանի բարդությունները, թերևս, կապված են հասարակական կարծիքի և շարիաթի որոշակի բարդությունների հետ: Կինը չի կարող լքել ամուսնուն, եթե անգամ նա ունի որոշ ֆիզիկական արատներ: Այնուամենայնիվ, եթե ամուսինը խիստ մեղք է գործում, հոգեկան հիվանդ է, չի կարողանում իր խոստացած կյանքն ապահովել, կամ չի կարողանում իր ամուսնական պարտականությունները կատարել, կինն իրավունք ունի ապահարզան պաահանջելու:

Դիտեք նաև՝

Search