Play Video

Մուսուլմանների՝ սիրո ընկալումը պայմանավորված է մի այայով, որն ասում է. «Ալլահը ստեղծել է մարդկանց և ջիններին իրեն երկրպագելու, իրեն ծառայելու, իրեն հանձնվելու համար»: Ուստի, կա մի բացարձակ նպատակ, որի համար ստեղծվել են բոլոր արարածները, և այն Աստծուն՝ Բացարձակությունը սիրելն է: Բոլոր մնացած զգացմունքները բխում են այս զգացմունքից՝ մարդու հավիտենական պարտքից: Հնարավոր չէ որևէ մեկին սիրել Ալլահից շատ, իսկ հակառակը կարծելը մեղք է:

Ի՞նչ է սերը տղամարդու և կնոջ միջև: Մի շարք այաներում ձևակերպվում է, որ տղամարդը կարող է սիրել ամուսնության վերցված կանանց և «նրանց, ում տիրել են բազուկներդ», որ «կինն արտ է», որտեղ կարելի գնալ «ինչքան» կամ «ինչպես» ուզում ես, և այլն: Տեղեկությունների մի այլ աղբյուր է սուննան՝ Մուհամմադի կյանքը, մարգարեի՝ թուլատրվածից մեծ քանակով կին ունենալը, և դրա շուրջ ծավալված բազմաթիվ վեճերը: Նախաիսլամական շրջանում ևս թուլատրված էր բազմակնությունը, և իսլամն այդ հարաբերությունները հասցնում է համակարգված ձևի. տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին, սակայն, հարճերի թիվը կարող է անսհամնափակ լինել:

Ամուսնական պարտականությունները թելադրում են, որ կինը պիտի հնազանդ լինի: Հասարակությունն ամբողջապես առնականացված է, կինը պիտի հոգա ամուսնու կարիքները, իրավունք չունի մերժելու տղամարդու սեռական ցանկությունը, իսկ տղամարդն իր ամուսնական պարտքը պիտի ամեն չորս օրը մեկ անգամ կատարի: Տղամարդը պիտի ապահովի ընտանիքը և հոգա ընտանեկան բոլոր կարիքները:

Դիտեք նաև՝

Search