Play Video
11. Գիտելիքից՝ գիտություն. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Քրիստոնեական եկեղեցու ինստիտուցիոնալ գործառույթներից էին գիտելիքի պահպանումը և այլախոհության դեմ պայքարը: Մուհամմադի խոսքն ու հեղինակությունը Արաբական թերակղզում կասկածի տակ չէր դրվում, սակայն մարգարեի մահվանից հետո ումմայի բնակիչները քաղաքներ տեղափոխվեցին և «ֆեոդալական փուլ» մտան: Աշխարհագրական տարածումը, հասարակական, տնտեսական և այլ փոփոխությունները կառավարման նոր խնդիրներ առաջացրին:

Թեև Ղուրանի տեքստը կասկածի ենթակա չէր, բայց նոր կարգավիճակում դրա պատգամներն երբեմն բավական չէին արդյունավետ կառավարման համար: Իսլամի որոշ ուղղություններ (օրինակ՝ խարիջիները) կողմ էին Ղուրանը բառացի ընթերցելուն ու մեկնաբանելուն: Ղուրանի տեքստը լրացվում էր հադիսների միջոցով, որոնք զինակիցների և նրանց հաջորդող երկու սերունդների կողմից փոխացվում և գրի էին առնվում: Հադիսների իսկությունը կարևորագույն նշանակություն ուներ նախկինում, քանի որ անմիջապես կապված էր մարգարեի խոսքերի հետ, սակայն ժամանակի ընթացքում հադիսները սկսում են կեղծվել՝ պրագմատիկ անհրաժեշտությունից դրդված: Նոր և շարունակաբար փոփոխվող պայմաններում կողմնորոշման ու կառավարման մյուս ճանապարհը մեկնություններն էին՝ հիմնված Ղուրանի կառուցվածքի և այաների հերթականության վրա:

Դիտեք նաև՝

Search