Play Video

Ժամանակը շրջապտույտային է՝ մահ-կյանք, արևածագ-մայրամուտ, տարվա եղանակները հաջորդում են իրար, չկա ոչ սկիզբ, ոչ՝ վերջ: Որևէ բան հնարավոր է այս շրջապտույտից առանձնացնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ արտառոց իրադարձություն է պատահում: Օրինակ՝ ջրհեղեղ կամ միմյանց վրա հարձակում (միայն այն դեպքում, երբ հարձակումը սովորական չէ, այլ՝ արտառոց և հիշվող): Այսինքն՝ իրադարձություն, որը կտրում է ժամանակը՝ դարձնելով դիսկրետ: Եվ գոյություն ունի միայն այս ժամանակը: Մնացածը՝ այդ ամբողջ շրջապտույտը, ուղղակի գոյություն չունի: Նույն բանը կարող ենք ասել տարածության շուրջ: Ցեղախումբն ունի իր հողը, որի սահմանը վերջին յայլայից երևացող հորիզոնն է: Արաբներն ասում են «աֆաք», աշխարհը վերջանում է այդտեղ, և միայն այդտեղ են խոսացող մարդիկ. նախաիսլամական շրջանի մի բանաստեղծ, նկարագրելով բյուզանդական ամրոցի վրա երկու զինվորի զրույցը, օգտագործում է արաբերեն մի բառ, որ նշանակում է բարբաջել. իրենք բարբաջում են այնպես, ինչպես немец-немой բառն է՝ մարդ, որ մարդավարի չի խոսում: Աֆաքից դուրս «մարդավարի» խոսացող չկա, մարդ չեն, և այդ տարածությունն այլևս հող չի, օտար է ու վտանգավոր, իսկ հողում կրկին ամեն ինչ դիսկրետ է. միայն այն անունն ես տալիս, որտեղ իրադարձություն է եղել: Եթե չի եղել իրադարձություն, ուրեմն չկա հող:

Հիմնական արժեքը մարդկային կյանքն է, և արժեքային համակարգը ձևավորվում է այնպես, որպեսզի օժանդակի մարդկային կյանքի արժեքի պահպանմանը: Կարևոր դեր ունի հավատը, որը ուժ է տալիս և դառնում առանցք ու միավորման հիմք: Ինչի՞ն են հավատում: Հավատում են այն բանին, ինչից որ վախենում են:  Օր.՝ հրաբուխի ժայթքումը նշանակում էր, որ այնտեղ ոգի, գերբնական ուժեր կամ որևէ աստված կա, որը հավանաբար բարկացել է գործած որևէ մեղքից: Եվ ի՞նչ էր պետք անել, եթե ոչ՝ մատաղ…
Հավատում են նաև, որ ինչ-որ մեկն է կյանք տվել, այսինքն՝ նախնին, որը միգուցե մարդ է, միգուցե՝ ոչ այնքան. օրինակ՝ կային ցեղեր՝ կոչող իրենց առյուծի զավակներ, արծվի, աղվեսի զավակներ, մարդու զավակներ և այլն: Հավատի ձևավորումը կապված էր դիցաբանական ընկալման բարդացման հետ:

Երկու տեքստի մասին է պետք խոսել. ցիկլիկ ժամանակը նորման է՝ դիցաբանական տեքստի հիմքը. դիցաբանական տեքստը բացատրում է ամեն ինչը: Օր՝ արևը ծագում է ու մայր մտնում: Հնդկական երրորդ սերնդի աստվածներից Ինդրայի ձեռքերը մինչ արմունկները ոսկուց էին, նա բարձրացնում էր ձեռքերը,  ժամը տասներկուսին ձեռքերն ուղղված էին վեր, հետո հոգնում էր և աստիճանաբար ձեռքերը սկսում իջեցնել, արևը մայր էր մտնում…
Երկրորդ տիպի տեքստը արտառոց երևույթների, շարքից դուրս եկող, հիշվող, վառ երևույթների մասին պատմող տեքստերն են: Օր.՝ պապիս պապը տեսավ, որ երկնքով գիսաստղ անցավ: Պապիս հայրը չտեսավ դա, բայց տեսավ դա պապս, և հիմա դա ես էլ եմ տեսնում: Սա արդեն երեք ֆիքսված փաստ է, որին արաբներն անվանում են խաբար՝ ճշմարիտ տեղեկություն, որի վավերացման ձևը հաղորդողների շղթան է…

Դիտեք նաև՝

Search