Play Video
2. Արաբական թերակղզին և քարոզի սկիզբը. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Մուհամմադը ոնց որ թե առանձնապես բարեկեցիկ կյանքով չի ապրել իր մանկության տարիներին: Հավանաբար՝ ոչ միշտ է կուշտ փորով պառկել քնելու: Այդ ժամանակաշրջանի հետ կապված են մի շարք առասպելներ ու պատումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արդեն մարգարեի մահանալուց հետո: Ասենք՝ հրեշտակները գալիս են, ճեղքում են կուրծքը, սիրտը հանում են, լվանում են, մեջն ինչ-որ սև լերդուկ է լինում, դա լվանում-հանում են և մաքուր սիրտը դնում են հետ: Առասպել կա, որ քարավաններից մեկի հետ գնում է հավանաբար Սիրիա, և մի քրիստոնյա վանական է լինում նստած ճանապարհին, և երբ տեսնում է այդ խումբը, ասում է. «Կա՛նգ առեք, ձեզ հետ մարգարե է գալիս», ու ցույց է տալիս այդ երեխային: Ահա այսպիսի առասպելական պատմություններ կան, որոնք հետին թվով հաստատում են Մուհամմադի՝ դեռևս ծնվելուց ու մանկությունից մարգարեական առաքելության համար պատրաստ լինելը:

Դիտեք նաև՝

Search