Play Video

VIII-Xդդ. արաբական մշակույթի բոլոր կարևորագույն ձեռքբերումները մոռացված էին Նապոլեոն Բոնապարտի արշավանքների շրջանի Եգիպտոսում: Ֆրանսիական բանակը արագ գրավեց Ալեքսանդրիան, իսկ Բոնապարտի քաղաքական առաջին քայլերն ուղղված էին տեղական ժողովրդին մամլուկներից պաշտպանելուն: Եգիպտոսի և Սիրիայի բնակչության համար պատերազմն առիթ դարձավ նաև եվրոպական մտածողության հետ շփվելու, կարգապահ և ժամանակակից զպառազինություն ունեցող բանակ, հավասարության սկզբունքների վրա հիմնված հասարակություն տեսնելու: Եվրոպան, իր հերթին, դուրս բերելով հնագիտական մի շարք նյութեր, կարողացավ ծանոթանալ Հին Եգիպտոսի քաղաքակրթության պատմությանը:

Մուհամմադ Ալի փաշա, հեղ.՝ Դևիդ Ուլքի
Բուտրուս ալ-Բուսթանի

Մուհամմադ Ալի փաշան, տապալելով մամլուկներին և Եգիպտոսում հասնելով իշխանության, իրականացրեց բարեկարգումների հսկայական մի ծրագիր, որը համեմատելի է Պետրոս I-ի բարեփոխումների հետ: Չնայած սեփական ալբանական ծագմանը, նրա նպատակներից էր, ենթադրաբար, արաբական երկրների վերամիավորումը: Մուհամմադ Ալիի օրով ստեղծվում են տպարան և թարգմանչական դպրոց, ռազմաբժշկական ինստիտուտ, մասնագիտական կրթարաններ, առաջին մամուլը: Մամլուկ իշխանավորներից առգրավված ունեցվածքի հիման վրա ստեղծվում են բամբակագործական և տեքստիլ արտարություններ, հիմք է դրվում հզոր նավատորմի: Մուհամմադ Ալին վերահրատարակում էր միջնադարյան հոգևոր գրականության լավագույն նմուշները:

Սիրիայում իրավիճակի փոփոխության վրա մեծ ազդեցություն ունեցան տեղական քրիստոնյաները: Լուսավորական գործունեություն էր ծավալում Բուտրուս ալ-Բուսթանին, որը կարևորագույն խնդիրներին նվիրված դասախոսություններ ու քննարկումներ կազմակերպում: Նրա ծրագրերը ենթադրում էին արաբերենի նորացմում, առանց հավատքի սահմանափակման դպրոցների բացում:

Դիտեք նաև՝

Search