Play Video

Ալավիականությունը, հատկապես այսօր, ակտուալ է դարձել. XXդ. վերջին Սիրայում և Թուրքիայում ալավիական շարժումների ակտիվացում տեղի ունեցավ: Ալավիականությունը միասնական չէ. այն գոյացել է էթնիկ տարբեր հիմքերի վրա: Ուղղության ծագումը, ըստ վարկծաներից մեկի, կապվում է Կիլիկիայի հայաբնակ քաղաքների հետ, և այդ փաստով է բացատրվում հայկական քրիստոնեության ազդեցությունն ալավիականության վրա: Ի տարբերություն սունիականության, այս ուղղությունում աստվածացվում է Ալին, որը պատկանում է յուրատեսակ «սուրբ երրորդության»՝ Մուհամմադի և Սալման ալ Ֆարիսիի հետ միասին:

Ալավիականությունը կրել է իսլամի, քրիստոնեության, հնդկական կրոնների, թյուրքական ցեղերի կռապաշտական դավնանքների ազդեցությունը՝ դառնալով բարդագույն համադրություն: Եռամիասնության՝ քրիստոնեությունից փոխառնված մոդելում Ալին ստանձնում էր Հայր Աստծո, Մուհամմադը՝ Որդու, իսկ ալ Ֆարիսին՝ Ոգու դերը: Ալավիականության վերաբերյալ տեղեկությունների մի քանի հիմնական աղբյուր գոյություն ունի, որոնք գործում էին տեղեկությունների արտահոսքի սկզբունքով: 1980-ականներին Թուրքիայից արտագաղթած ալավիականության ներկայացիցչները ևս որոշակի տեղեկություններ հրապարակեցին: Ալիից ու Երրորդությունից բացի ալավիականները պաշտում են Ֆատիմային, Մարիամ Աստվածածնին, տոնում են Զատիկը, Սուրբ ծնունդը, Նովրուզը, օգտագործում են ուղղահավատ իսլամում արգելված կերակուրներն ու խմիչքը: Ալավիների հավատալիքները ներառում են նաև որոշակի աստրալ պաշտամունքների տարրեր. Ալիի, Մուհամմադի և ալ Ֆարիսիի ծագումը կապվում է արևի, լուսնի և աստղերի հետ: Ալավիները չեն ունեցել մզկիթներ, որոնց փոխարեն ունեցել են սեփական հավաքատեղիները: Ալավիներին թուլատրվում էր դավանանքը փոխել՝ թաքցնելով սեփական իրական հավատը: Ալավիականությանը բնորոշ էր հոգու վերաբնակեցման գաղափարը, որը կապվում է մարդու ապրելակերպի՝ լավ և վատ արարքների հետ:

Դիտեք նաև՝

Search