Սուֆիականությունը բաժանվում է երկու հիմնական ճյուղի՝ ժողովրդական և միստիկական, ինելեկտուալ սուֆիզմների: Ժողովրդական սուֆիզմին բնորոշ են սուֆիականության մեջ արկա տարատեսակ էքստատիկ պրակտիկաները(զիքրը): Այդ էքստատիկ ծեսերը՝ հիմնված մարդկանց միասնական ռիթմիկ շարժման ու Ալլահի անվան կրկնության վրա, ուղղված են առօրյայից կտրող և հույզերից մաքրող փորձառությանը: Հասարակ ժողովրդի համար զիքրի նշանակությունը մեծ էր. այն փոփոխում և արժևորում էր մարդկանց դժվարին կյանքը: Ռիբաթներն այն տարածքներն են, որտեղ կատարվում էր զիքրի ծեսը: Հետզհետե դրանց գործառույթները բարդանում և բազմանում են. դրանք զիքրի վայրեր էր, ճամփորդների ապաստաններ և այլն:
Մեծ քաղաքներում սուֆիականության տարբեր ճյուղավորումներ են առաջանում, որոնք երբեմն հակասությունների մեջ են մտնում միմյանց հետ: Արբեցած սուֆիզմի հետ միասին Բաղդադում ալ-Ջունեյդի կողմից ստեղծվում է սթափ սուֆիզմի ուղղությունը: Գիտակցելով ուղղահավատ իսլամի կողմից սպառնալիքը՝ նա շատ զգուշավոր էր և բարդ սիմվոլիկ լեզու էր օգտագործում: Նրա աշակերտն էր ալ-Հալլաջը, որը մեծ և հակասական դեր խաղաց սուֆիականության մեջ: Ինքն իրեն նույնացնելով Աստծո հետ՝ ալ-Հալլաջը բազմաթիվ թշնամիներ ձեռք բերեց և բանտարկվեց, և մահապատժի ենթարկվեց: