Play Video

Ստեփանակերտի բնակչությունը երկու անգամ ավելացել է՝ ի հաշիվ տեղահանված բնակչության։ Թեպետ մարդկանց կարող է թվալ, թե բոլորն արդեն հարմարվել են, բայց Արցախում խառը վիճակ է․ բոլորը զբաղված են իրենց առօրեական խնդիրներով, և կարծես ժամանակ չկա խորքային հարցերի մասին մտածելու։ Ամենատանջողը անորոշության հարցն է․ մարդիկ չգիտեն՝ ինչ է լինելու մեկ ամիս կամ տարի հետո։

Եթե մենք խոսում ենք հեռանկարային խաղաղության և անվտանգության մասին, ելքը հարևանների հետ երկխոսելն է՝ ինչքան էլ որ դա բարդ լինի։ Ի վերջո, մենք պետք է առաջնորդվենք և որոշումներ կայացնենք մեր իսկ շահերից ելնելով, իսկ փոխզիջումների չգնալը շատ բարդ կլինի։ Եթե մեր բնակչությունը չի ուզում հետ գնալ պահանջատիրոջ դիրքից և իր երազանքներից, ապա դա պիտի հիմնված լինի ռեալ անվտանգային երաշխիքների վրա։

Դիտեք նաև՝

Search