Play Video

Թանգարաններն իրենց կրթական գործառույթը վաղուց են իրականացնում, սակայն, մարդկության զարգացմանը զուգընթաց դրանք պիտի հետևեն հասարակության պահանջների փոփոխությանը: Թանգարանները մեծ դեր ունեն հարատև ուսումնառության կազմակերպման գործում. կարող են կրթել նաև մեծահասակներին: Մեծահասակների դասին են պատկանում ուսանողները, որոնք անմիջապես կրթություն ստանալու ընթացքում են գտնվում: 25-35 մարդիկ և անգամ տարեցները ևս կարևոր թիրախային խումբ են թանգարանների համար, քանի որ ևս չեն կորցնում հետաքրքրությունը կրթվելու հանդեպ:

Թանգարանային կթությունը նախապես պատրաստված ծրագրեր է պահանջում: Հնարավոր չէ կրթական ծրագրեր իրականացնել հասարակ շրջայցերի ձևաչափով: Մշակվում են թեմաներ՝ կապված թանգարանի առաքելության, հնարավոր և իրական լսարանի յուրահատկությունների, ծրագրերի նպատակների և այլն: Հաջողության են հասնում մանրամասնորեն մշակված կրթական ծրագրերը: Ծրագրերի արդյունքների գնահատումը նպաստում է դրանց որակի բարձրացմանը: Թանգարանային ծրագրերը կարող են բարեփոխել համայնքի կյանքը:

Դիտեք նաև՝

Search