Play Video

 Գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ մշակութային մոդեռնացումը, մասնավորապես՝ նարատիվների փոփոխությունը: Օրինակ՝ հավասարության պատումը. մեր հասարակությունը խորհրդային շրջանից բերել էր հավասարության այդ նարատիվը, բայց դա սովետական նարատիվ էր, որը պարտիական վերնախավերի կողմից էր բարձրացված և շրջանության մեջ դրված, և մարդիկ դրան չէին հավատում, քանի որ հենց նույն պարտիականները՝ կոմունիստական վերնախավը, իրական կյանքում խախտում էին հավասարության դրույթը՝ ձևավորելով անհավասարություն. նրանք ավելի լավ էին ապրում, շրջում էին ավելի թանկ մեքենաներով: Եվ հասարակությունը՝ եկած սովետական շրջանից, հավասարությանը այդքան էլ հավատով չէր վերաբերվում, քանի որ տեսել էր սովետական շրջանի «հավասարություն»: Բայց այդ հավասարությունը՝ որպես պատում, որի վրա հետո պետք էր հասարակությունը կառուցել, պետք էր պարզապես տրանսֆորմացնել՝ վերափոխել և տալ նրան դեմոկրատական աշխարհին բնորոշ իմաստները, որոնք ունեն դիֆերենցված մոտեցում, ասենք՝ մի քիչ լիբերալները հավասարությանը տալիս են երկրորդական դիրք  ազատության համեմատ, սոցիալիստները տալիս են առաջնային դիրք և այլն, բայց այս դիսկուրսները չմտան Հայաստան: Հիմա խնդիր կա ստեղծել մի կրթահամակարգ, որը կձևավորվեր այս պատումների վրա, այսինքն կմոդեռնիզացներ այս նոր սերնդին, քանի որ կրթության կարևորագույն խնդիրներից մեկը մշակութային տարբերությունները հավասարեցնելն է, խոսքը համահարթեցման մասին չէ…

 

Դիտեք նաև՝

Search