Play Video
  • Ստեղծագործականությունը նոր և երևակայական գաղափարներ ու հնարավորություններ ստեղծելու գործընթաց է:
  • Նորարարությունը շուկայի մեջ, նոր, չկրկնվող, արժեքավոր և արդյունավետ գործի և գաղափարի ներդրումն է:

Այս համատեքստում «շուկան» այն միջավայրն է, որը կարգավորում է ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, այլև նպաստում է այն արտադրանքի ու ծառայությունների զարգացմանը, որոնք ուղղված են բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական, տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Արժեքավոր և արդյունավետ գաղափար ներմուծելը ոչ միայն երևակայական, այլև տրամաբանական գործընթաց է:

  • Ստեղծագործական մտածողությունը թույլ է տալիս ձևավորել յուրօրինակ մոտեցում մարտահրավերների և դժվարություններ հաղթահարման հարցում և յուրօրինակ լուծումներ՝ ծագող խնդիրների և հարցերի նկատմամբ: Օգնում է մտածել «կաղապարներից դուրս», ստեղծել տարօրինակ, յուրօրինակ, տարբերվող, անտրամաբանական գաղափար:

Մել Ռոդեսը (ամերիկացի հետազոտող), հավաքագրելով ստեղծագործականության մասին սահանումները, եկավ այն եզարահանգման, որ բոլոր սահմանումները համընկնում են և միահյուված են: Համադրելով սահմանումները՝ նա ներկայացրել է ստեղծագործական մտքի ձևավորման 4P մոդելը:

  • 1P [Person(անձ)]-ը մեկնաբանում է անձի անհատական, ինտելեկտուալ հատկանիշների, բնորոշ արժեքային համակարգի ազդեցությունը մտքի ձևավորման վրա:
  • 2P [Proces (գործընթաց)]-ը բացատրում է մտքի զարգացման 4 փուլերը (նախապատրաստում- ինկուբացիա- ոգեշնչում- ստուգում) և դրանց միջև կապը:
  • 3P [Press (ճնշում)] –ը քննադատական վերլուծության է ենթարկում գաղափարը, թույլ է տալիս գնահատել հիմնական և առանցքային գաղափարը:
  • 4P [Product (արտադրանք)]-ն արդեն այն թույլատրելի սահմանն է, որտեղ ստեղծագործական գործընթացը կարող է վերափոխվել արտադրանքի՝ դառնալ շոշափելի և չափելի, ներդրվել շուկայում:

Ըստ էության, ստեղծագործականությունը (Creativity) նոր միտք, գաղափար ստեղծելն է, դրա մասին երևակայելն է: Նորարարությունը (Innovation) նորամուծություն մտցնելն է, նորն արարելը, նորին կյանք տալը, վերափոխելը, ռացիոնալիզացնելն է: Նորարարությունը կարող է պարունակել գյուտ, որը բոլորովին նոր արտադրանք ստեղծելն է, և/կամ նորացված արտադրանք: Նորացված արտադրանքը վերափոխում կամ նոր բնույթ, կիրառելիություն է տալ հնին՝ բարելավելով արտադրանքը, ծառայությունը կամ գործընթացը: Այս նորարարությունը ուղղված է լրացնելու շուկայի «բացերը», արձագանքելու հասարակական կարիքներին, նպատակ ունի ապահովել, զարգացնել մրցունակության դաշտը:

Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դիտեք նաև՝

Search