Play Video

Մատենադարանը առաջին հերթին գիտահետազոտական ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1957 թվականին։ Մատենադարանը հայ և այլալեզու ձեռագրերի պահոց է, որտեղ կենտրոնացված են ավելի քան 20,000 ձեռագրեր։ Ձեռագրերի մեծ մասը կրոնական բնույթի են, որոնք պետք են եղել եկեղեցում պատարագ մատուցելու համար։ Այնուամենայնիվ, այլ ոլորտի ձեռագրեր նույնպես առկա են՝ բժշկություն, իրավագիտություն, տոմարագիտություն։

Տարածված էր մագաղաթները լվանալը և վրան այլ տեքստ գրելը, որը նախկինում անհնար էր վերծանել։ Սակայն, այժմ ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչ տեքստ է գրված եղել նախապես։ Մատենադարանում տեղի է ունենում սերնդափոխություն, և վերջին տարիներին բազմաթիվ երիտասարդ կադրեր են եկել մատենադարան։ Փորձի փոխանակման նպատակով մատենադարանում 5 տարի առաջ բացվեց մի առանձին հիմնադրամ, որի միջոցով բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացվում, որից մեկը հին լեզուների դասավանդման ծրագիրն է։ Գործում է նաև մանրանկարչության խմբակ՝ բուն մանրանկարչություն և թվային մանրանկարչություն։

Դիտեք նաև՝

Search