Play Video

Հատկապես գյուղական համայնքներում կարևոր է վերաիմաստավորել գրադարանների դերը և դրանք դարձնել գրավիչ երեխաների և երիտասարդների համար։ Գրադարանում գրքեր պահելուց կամ ընթերցելուց բացի հնարավոր է կազմակերպել քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, ժամանցային տարբեր միջոցառումներ, որի արդյունքում երիտասարդները կձգտեն սովորել և երազել։ Gradarak. am-ի կոնցեպցիան ստեղծվել է ըստ համայնքի կարիքների, ինչը հնարավորություն է տվել մանրամասնորեն դիտարկել և վերլուծել տարածաշրջանի խնդիրները և առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ։

21-րդ դարում գրադարանի դերի փոփոխությունն ավելի քան բնական է։ Այժմ գրադարանի կարևորագույն դերը համայնքի հետ շարունակական կոնտակտի մեջ լինելն է։ Գրադարանները ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին են։ Դրանք պետք է դառնան փոփոխությունների այն ալիքը, որոնք կօժանդակեն իրականացնել մտածելակերպի և ապրելակերպի խորքային բարեփոխումներ՝ ստեղծելով ապակենտրոնացված Հայաստան։

Դիտեք նաև՝

Search