Play Video

Հայաստանում 2013 թվականից գործում է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը, որի տեսլականն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուրը՝ անկախ իր սոցիալ-տնտեսական պայմաններից, կարող է ստանալ որակյալ կրթություն։

«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ուսումնական ծրագրերի նախագծման ղեկավար Զինա Ղուկասյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search