Play Video
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Վաղարշակ Մատիկյան

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում շատ կարևոր է փոփոխությունների ընթացքի ճիշտ վերահսկումը, ինչը հնարավորություն կտա ժամանակին նկատել խնդիրները և շտկել դրանք։ Կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնում է Կրթության տեսչական մարմինը։

Կրթության տեսչական մարմնի գործունեության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search