Play Video

Կրթությունը մշտապես փոփոխվող բնագավառ է, և փոփոխություններ իրականացնողները միշտ համոզված են, որ դրանք հանգեցնելու են առաջընթացի։ Հայաստանի կրթական համակարգն արդեն գրեթե չորս տարի է՝ լուրջ փոփոխությունների է ենթարկվում․ փոխվում է թե՛ կրթական միջավայրը, թե՛ օրենսդրական դաշտը և թե՛ կրթության բովանդակությունը։

Փոփոխությունները շատ արագ փորձարկվում են և ներդրվում, բայց արդյո՞ք կրթական գործընթացի մասնակիցները հասցնում են այս փոփոխությունների հետևից։ Կրթության ոլորտի փոփոխությունների և դրանց ազդեցության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Դիտեք նաև՝

Search