ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններից մեկն է։ Հենց հակակոռուպցիոն կրթությունը և հանրության իրազեկումը պետք է նպաստեն հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի ձևավորմանը։
Հակակոռուպցիոն կրթության կարևորության, այս ոլորտում Հայաստանում եղած խնդիրների և տարվող աշխատանքների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։