Ուսումնական հաստատություններում սովորող որոշ երեխաների անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ինչպիսիք են ուսուցման հատուկ մեթոդները, մանկավարժական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունները, նրանց կարիքներին հարմարեցված ֆիզիկական միջավայրը, գույքը, սարքավորումները և այլն։ 2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների շարքում առանձնացվել են նաև բացառիկ ընդունակությունններ ունեցողները։
Բացառիկ ընդունակությունններով երեխաների կրթության կազմակերպման և նրանց ներառման մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ՀՄԿ բացառիկ ընդունակություններով սովորողների ուսուցման կազմակերպման մասնագետ, հոգեբան Մադլենա Առաքելյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։