Play Video
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Լուսինե Աղաբեկյան

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն` ծնողները կրթական գործընթացի մասնակից են և ունեն մի շարք իրավունքներ և պարտականություններ: Ծնողներն իրենց երեխայի կրթությանը կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ դասարանի և դպրոցի ծնողական խորհուրդների միջոցով, որոնց տրված են ընդգրկուն լիազորություններ, սակայն իրականում դպրոցի ծնողական խորհուրդը հիմնականում զբաղվում է ներդպրոցական ու արտադպրոցական միջոցառումների կազմակերպմամբ: Այս խնդիրը նկատել են նաև կրթության ոլորտում որոշում կայացնողները:

Կրթության մեջ ծնողների դերի և ծնողավարության դասընթացների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և Ծնողի դպրոցի հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search