Play Video

Վերջին ժամանակներում հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մեծ մասն ուղղակիորեն առնչվում է ուսուցչին և նրա աշխատանքին, սակայն միշտ չէ, որ ուսուցիչներն ակտիվորեն մասնակցում են իրենց վերաբերող որոշումների կայացմանը կամ փոփոխությունների քննարկմանը։ Նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է։

Ուսուցչի աշխատանքի և այդ ոլորտում կատարվող փոփոխությունների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և Ֆիզմաթ դպրոցի քիմիայի ուսուցչուհի, մանկավարժական գիտությունների թեկնածու Քնարիկ Բդոյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։

Դիտեք նաև՝

Search