Play Video

Կրթության զարգացման պետական ծրագրի համաձայն՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2026 թվականը, Հայաստանի դպրոցներում աստիճանաբար փորձարկվելու և ներդրվելու են առարկայական նոր չափորոշիչներ և ծրագրեր։ Այս տարվա սեպտեմբերից առարկայական նոր չափորոշիչներով ուսուցում կազմակերպվում է բոլոր դպրոցների երկրորդ, հինգերորդ, յոթերորդ և տասներորդ դասարաններում՝ համապատասխան փոփոխություններ պարունակող նոր դասագրքերով։

Դասագրքերի ստեղծման, գնահատման և հրատարակման գործընթացի մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և այդ գործընթացի անմիջական մասնակից, Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search