Վերջին շրջանում Հայաստանի ամբողջ կրթական համակարգը ենթարկվում է արմատական փոփոխությունների, և բարձրագույն կրթության ոլորտը նույնպես բացառություն չէ:
Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների, փոփոխությունների անհրաժեշտության և ազդեցության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության ղեկավար Երանուհի Մանուկյանը:
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին: