Play Video

Կրթության զարգացման պետական ծրագրում մեծ տեղ է հատկացվում մասնագիտական կրթությանը, իսկ մրցունակ կադրերի պատրաստման նախապայման համարվում է աշխատանքի վրա հիմնված կամ դուալ ուսուցման խթանումը: Ենթադրվում է, որ նման մոտեցումը պետք է օգնի հաղթահարելու մասնագիտական կրթության ոլորտի ամենակարևոր խնդիրը` մասնագիտական կրթության անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:

Աշխատանքի վրա հիմնված կրթության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և Շվեյցարիայի զարգացման գործակալության տնտեսական զարգացման ծրագրերի համակարգող Արթուր Փոքրիկյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը։ Ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և ուսանողների գիտելիքն ու հմտությունները: ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ. քաղաքականությունները պետք է դառնան ավելի համահունչ կրթական հաստատություններին, իսկ պետական և մասնավոր հատվածի միջև պետք է ձևավորվի արդյունավետ համագործակցություն:

Տեղում ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտետսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի մասնաճյուղի հետ։ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը, ընկույզի և մրգերի մշակումը։

Դիտեք նաև՝

Search