«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանվում են կրթության զարգացման երեք ռազմավարական ուղղություններ։ Դրանցից առաջինը համընդհանուր ներառական, սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է, որը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն ՀՀ ողջ տարածքում։
Կրթության մատչելիության, որակի և կրթության ոլորտում որոշ ընթացիկ և սպասվող փոփոխությունների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։